2018 թվականի «թավշյա հեղափոխության» հերթական շահառուն Տիգրան Ավինյանն է․ նա հենց թավշյա աժիոտաժից հետո Երևան քաղաքի ավագանու անդամից միանգամից դարձավ փոխվարչապետ, հետո արդեն՝ փոխքաղաքապետ ու քաղաքապետ։ Ի դեպ, 2019-23 թթ․-ին թավշյա պաշտոնյան համատեղությամբ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր, որն իր գործունեության մեկնարկից կարճ ժամանակ անց հայտնվեց կոռուպցիոն սկանդալների կենտրոնում։
«Թավշյա» իշխանության ամենավառ ներկայացուցիչներից ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու այս իշխանության խոսափողը դարձած Հանրային Հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը, պարզվում է, ամենևին էլ իզուր չէ, որ մաս են կազմում, սատարում են այս իշխանությանը, քանի որ նրանց սոցիալական վիճակը նկատելիորեն բարելավվել է հենց այս իշխանության օրերին․ համենայն դեպս, հայտարարագրերն են այդ մասին տեղեկացնում։