«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է, որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»,- օրեր առաջ Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության իրողությունն առհասարակ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է։
«Սրանք վարում են հակապետական, թշնամական քաղաքականություն։ Ամենավտանգավորը ներսի թշնամին է՝ Նիկոլ Փաշինյանը, նրա հետ միասին՝ իր կառավարող խումբը։ Սակայն մեր պատմությունն ուսումնասիրելիս կարելի է պարզել, որ տարբեր փուլերում մենք շատ ավելի վատ պայմաններում ենք հայտնվել, և պատվով դուրս ենք եկել այդ փորձություններից։ Սրանց իշխանազրկումից հետո սահմանները պիտի փակվեն, որ սրանք չհասցնեն փախնել, բոլորը պիտի դատվեն»,- ամփոփեց Մեխակ Գաբրիելյանը: