«Արգելքի վերաբերյալ որևէ բացատրություն չեն տվել, պարոն Հովհաննիսյանին պարզապես առանց բացատրության թույլ չտվեցին մտնել Ստեփանակերտ։ Նա գիշերով վերադարձել է Գորիս, ընդ որում՝ նա գնում էր Արցախ՝ թոռան մկրտության արարողությանը մասնակցելու համար։
Նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ Արգելվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը․ «Աղավնո, Արցախի Հանրապետության սահմանակետ։ Երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Հայաստանի առաջին արտգործնախարար և«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետության տարածք։