Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հավատարիմ սրբազան ավանդությանը՝ ամեն տարի նոյեմբերի 21-ին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնին տաճարին ընծայելու տոնը: Ամենագովելի Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը սերում է քահանաների ու թագավորների տոհմից, որովհետև Նա, Ով նրանից պիտի ծնվեր, Քահանա է ու Թագավոր: