Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը եկել էր Արցախի Տիգրանակերտից պեղումների ժամանակ հայտնաբերված նռով։ Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ամեն տեղ քարտեզի մակետով է գնում, ինքն էլ որոշել է ամեն անգամ դատարկաձեռն չգալ հարցուպատասխանին։
«Ադրբեջանը չի ճանաչել ու երբեք էլ չի ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը: Այդ երկիրն ինքն իրեն հռչակելով, այսպես կոչված, Առաջին Հանրապետության իրավահաջորդ, քարտեզը բոլորովին այլ ձևով է պատկերացնում: Այն ժամանակվա սահմանադրական ակտերում հռչակված էր ոչ թե 86.600 քկմ, այլ մոտ 98.900 քկմ: Այնպես որ` այս համատեքստում, հասկանալի է, թե ինչ նկատի ունի Ադրբեջանի իշխանությունը՝ հայտարարելով տարածքային ամբողջականության մասին, և, թե դրա տակ ինչ է հասկանում Հայաստանի Հանրապետությունը»:
Ուրեմն պետք է զգոն լինենք, ուրեմն մեր զորավարժությունները, որ առավելագույնս մոտ էին մարտական իրավիճակին, պետք է զգուշացում լինեն ուրիշների համար, իսկ մեզ համար` դառնան կյանքի նորմ: