168.am-ի հետ զրույցում Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանն անդրադառնալով վերը նշված հարցերին՝ նախ նշեց, որ Վրաստանն իր միջնորդական առաքելության մասին բազմիցս է նշել։ Եվ ոչ միայն 2020 թվականի արցախյան պատերազմից հետո, այլև դրանից առաջ էլ Վրաստանի նախագահը նշել է, որ կարող են Թբիլիսին դիտարկել որպես հարթակ՝ հանդիպումներ, խորհրդակցություններ անցկացնելու և առհասարակ տարբեր ֆորմատների համար։