Արդեն երեք տարի է՝ Կիրանցում սպասում են, որ շահագործման հանձնվի կառուցվող դպրոցի նոր շենքը, որպեսզի աշակերտները հին, վթարային շենքից տեղափոխվեն նորը։
Տավուշի մարզի Կիրանց գյուղում այսօր աշակերտները դպրոց չեն գնացել՝ սրանով յուրօրինակ ակցիա իրականացնելով՝ Տավուշում ՀՀ իշխանությունների կողմից կատարվող սահմանազատման գործընթացի դեմ։ 168.am-ի հետ զրույցում Կիրանցի դպրոցի տնօրեն Վոլոդյա Բադիրյանն ասաց, որ աշակերտների դպրոց չգնալը, կարելի է ասել՝ այո, դասադուլ է, ծնողներն էլ չեն ուղարկել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ «Դե, ծնողները մտածում են, որ արդեն անվտանգ չէ, […]