Վիտամին B12-ն անհրաժեշտ է արյան կարմիր գնդիկների ձևավորման և նյարդային համակարգի նորմալ աշխատանքի համար: Այս վիտամինի անբավարարության դեպքում զգացողություն է, կարծես բոլորովին չեք քնել: Վիտամին B 12-ի անբավարարության վտանգի գոտում են գտնվում տարեց մարդիկ, բուսակերները և ստամոքսի վիրահատություն տարած մարդիկ:
Արթնանալուց հետո ձեռքերի և ոտքերի թմրելը հետևանք է քնելու անհարմար դիրքի, բայց կարող է բացատրվել նաև մի շարք հիվանդություններով, մասնավորապես՝ վերին վերջույթի անոթների աթերոսկլերոզով։ Այս մասին հայտնել է բժիշկ Անաստասիա Տիմոշենկոն։
ՀՀ ԱՆ Յոլյանի արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն, արյունաբան Հայկ Գրիգորյանի փոխանցմամբ՝ երկաթի ֆիզիոլոգիական կորուստները տեղի են ունենում մեզի, քրտինքի, մաշկի թեփոտվող էպիթելի և կղանքի միջոցով:
Բժիշկ Ռեյչել Ուորդը և սննդաբան Լուիզ Փայնը նշում են, որ քրոնիկական հոգնածության և էներգիայի պակասի անհայտ պատճառներից մեկը վիտամին B12-ի պակասն է: Նրանց կարծիքը հրապարակել է The Sun-ը:
Վիտամիններ և հանքանյութեր մարմնին անհրաժեշտ են բոլոր համակարգերի բնականոն գործունեության համար, սակայն սննդային հավելումների որոշ համակցություններից ավելի լավ է խուսափել: Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է «Մեդիցինա» ԲԲԸ-ի ավագ բժիշկ Օլեսյա Սավելևան: