Վերջին շրջանում Ռուսաստանի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով Ուկրաինայում ոչնչացվել են նավթավերամշակման գործարաններ, որոնց ենթակառուցվածքների զգալի մասը կա՛մ պատկանում է Արևմտյան Եվրոպային, կա՛մ սպասարկում է նրա տնտեսական շահերը։ Ադրբեջանն այստեղ կարևոր խաղացող է։ Վերջինս մասնակցում է Ուկրաինային նավթ և նավթամթերք մատակարարելու շրջանցիկ սխեմաներին։