«Նույնիսկ, եթե ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարված է, չպետք է ասել, որ Արցախի և արցախահայության խնդիրը համաշխարհային ուշադրությունից դուրս պետք է մնա։ Ընդհակառակը, այսօր շատ ավելի կարևոր է, քան երբևէ, որ համաշխարհային կազմակերպություններն իրենց աչքը պահեն Արցախի խնդրի, արցախահայության վերադարձի իրավունքի վրա, քանի որ ուրիշ ձևով հնարավոր չէ արդարություն գոյացնել»։
«Ալիևը պահանջում է նաև Հայաստանում արգելել և վերահսկել բոլոր ազգային կուսակցություններին և հասարակական կազակերպություններին, ինչպես նաև Հայաստանից ստանալ փոխհատուցում՝ գումարը չունեք, տարածք տվեք տրամաբանությամբ»,- ասաց Կարեն Իգիթյանը։
«Հայաստանը քաղաքական կամք չի տեսնում Ադրբեջանի կողմից՝ ստորագրելու խաղաղության համաձայնագրի համաձայնեցված մասը»,- այս մասին այսօր Վարշավայի Անվտանգության միջազգային համաժողովի՝ Հարավային Կովկասին նվիրված քննարկման ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։