Սպասվող ընտրություններից առաջ իշխանությունները հպարտությամբ հայտարարեցին հերթական տարին բարձր աճերով փակելու մասին՝ 2025թ. տարեկան կտրվածքով արձանագրված 9.1 տոկոս տնտեսական ակտիվության աճը ներկայացնելով՝ որպես հաջողության վկայություն։ Սակայն խուսափեցին խոսել այն մասին, թե ինչ խորքային ու մտահոգիչ երևույթներ կան թաքնված այդ աճի հետևում։
Վերջին տարիներին վարկային շուկան Հայաստանում չափազանց բարձր ակտիվություն է ցուցաբերել։ Մեծաքանակ վարկեր են տրամադրվել, ինչի հետևանքով քաղաքացիների վրա վարկային բեռը կտրուկ ավելացել է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
Վերջին 7 տարիներին իշխանությունները երկիրը բառացիորեն վերածել են վարկային գաղութի։ «Կոռուպցիայի դեմ պայքարի», «տնտեսական աճի» ու «բարեկեցության» վերաբերյալ բարձրագոչ խոսքերը են ասում, բայց չեն ասում, որ տնտեսությունը զարգացնելու, ներդրումներ բերելու, արդյունաբերական ներուժը ավելացնելու փոխարեն՝ քաղաքացուն ու երկիրը մխրճել են վարկային ճահճի մեջ։
Մինչ համատարած թանկացումների, իշխանությունների նախաձեռնած հարկերի ու տուրքերի, վճարների ավելացումների, ցածր եկամուտների պատճառով ժողովուրդը գնալով աղքատանում է, տնտեսական ակտիվությունը թուլանում է, բանկերն արագորեն հարստանում են։ Հարստանում են՝ բարձր պահելով վարկային տոկոսադրույքները։
Հայաստանում վարկերի նկատմամբ հսկայական պահանջարկ կա՝ հատկապես շինարարության, հիփոթեքի, սպառողական վարկավորման հատվածում, ասում է Կենտրոնական բանկի նախագահը։ Այդ պահանջարկն էլ բերել է վարկերի թանկացման։
«Հայաստանը «Հյուսիս-Հարավ»-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար 236 մլն եվրոյի վարկ կներգրավի ՎԶԵԲ-ից», «Հայաստանը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից կներգրավի շուրջ 92 մլն եվրոյի վարկ», «100 մլն դոլարի վարկ՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց համաձայնագրին»․ սրանք նոր պարտքային բեռի մասին օրվա գլխագրերն են։