Շուրջ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 27-ին, 168.am-ն իր ընթերցողներին ու հպարտ ժողջանին տեղեկացրեց, որ Երևանի ՔՊ-ական քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության՝ նոյեմբերի 23-30-ն Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաք մեկնելու համար միայն ինքնաթիռի տոմսեր ձեռք բերելու համար ծախսվել է 12 միլիոն 465.000 դրամ, որից 8-ը՝ էկոնոմ դասի, մեկը՝ բիզնես: Ինչպես կարելի է հասկանալ, բիզնես դասի տոմս ձեռք է բերվել թավշյա քաղաքապետ, կոռուպցիայի ու ցոփ ու շվայտ կյանքի հետ 0 առնչություն ունեցող Տիգրան Ավինյանի համար:
Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին Factor․am-ը տեղեկացել էր Գլխավոր դատախազությունից։
«Արմեն Աշոտյանին մեղադրում են լիազորություններ չարաշահելու, վատնում և փողերի լվացում կազմակերպելու մեջ: Պետք չէ լինել իրավաբան՝ հասկանալու համար, որ վատնում՝ նշանակում է գույքի անվերադարձ կորուստ, փողերի լվացման դեպքում պետք է լինի հանցավոր ծագում ունեցող փող, որը դու այլակերպում ես ու մի օր այդ փողն ունենում օրինական տեսքով, իսկ լիազորությունների չարաշահման պարագայում դու դուրս ես գալիս քո լիազորությունների սահմաններից, ինչ-որ մի ապօրինի հանձնարարություն ես տալիս մարդկանց»,- Արմեն Աշոտյանին վերագրվող արարքների բովանդակությունը նկարագրեց Տիգրան Աթանեսյանը: