Ժնևում ԱՄՆ-Իրան բանակցություններից ժամեր անց՝ շաբաթ առավոտյան, Իսրայելն ու ԱՄՆ-ը համատեղ ռազմական գործողություն սկսեցին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Ու թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնարկից հետո հայտարարեց, թե պատերազմը կարող է տևել շուրջ չորս շաբաթ, սակայն իրանական կողմի հակադարձումներից պարզ դարձավ՝ ռեգիոնը մտնում է երկարատև տուրբուլենտության գոտի։
«Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018 թվականից շատ են աշխատել մենաշնորհները հաղթահարելու ուղղությամբ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը, անդրադարձել է նաև Մեծամորի ատոմակայանի, դրա փակման թուրք-ադրբեջանական պահանջների ու մոդուլային ատոմակայանների հարցերին:
Հայփոստում տարին մեկնարկել են մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով երկու պետգնումով, որով «Հայփոստ» ՓԲԸ-ն ձեռք է բերել վառելիք: Նույն օրը՝ հունվարի 11-ին կնքված երկու պայմանագրերն էլ առնչվում են նույն՝ Էրեբունի 12/4 հասցեում գտնվող երկու տարբեր ընկերությունների: