Դեկտեմբերի 25-ից մինչև էսօր ՀՀ քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդավոր դրամներ են մնացել. Փաշինյան
«Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018 թվականից շատ են աշխատել մենաշնորհները հաղթահարելու ուղղությամբ:
«Այո, հաղթահարել ենք մենաշնորհները և շուկաները դե յուրե բաց են եղել բոլորի համար: Այս ընթացքում բենզինի ներկրում էլ է եղել, և այլն, այսինքն, ընդլայնվել է շուկան: Բայց մեզ այդպես էլ չէր հաջողվել լուծել այն մենաշնորհների խնդիրը, որոնց մի ծայրը Հայաստանում էր, իսկ մյուսը՝ Հայաստանից դուրս: Հիմա մեր աչքի առաջ բենզինի և վառելիքի ոլորտում հաստատված տասնամյակների մենաշնորհը խաղաթղթերի տնակի նման քանդվում են:
Եվ այդ տասնամյակների ընկերությունները, բնականաբար, վերջին հուսահատ ճիգերն են գործադրում և մեծ ներդրում անում՝ հայրենասիրական կարգախոսների ներքո իրենց մենաշնորհային դիրքը պաշտպանելու համար»,- շեշտել է նա՝ հավելելով, որ այդ տարիներին ՀՀ սպառողները տրիլիոնավոր դրամներ ավել են վճարել, բայց ոչ ոք դրա համար պատասխան չի ուզում տա:
«Դեկտեմբերի 25-ից մինչև էսօր ՀՀ քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդ դրամներ են մնացել»,- ընդգծել է Փաշինյանը
Մանրամասները՝ տեսանյութում
