«Դուք տեղյակ եք, անշուշտ, որ մենք տնտեսական իրավիճակի առումով բավականին լավ վիճակում ենք և երկնիշ տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք, բայց մյուս կողմից ՝ գյուղատնտեսության ոլորտում ունենք խնդիրներ, այսինքն՝ գյուղատնտեսական արտադրանքի անկում ունենք»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա վերջնական աշխատանքներ ենք տանում, շուտով կհրապարակվի չվացուցակը»,- կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցը լաստանավային փոխադրումների ժամկետների մասին ծանուցմամբ սկսեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նկատի ունեմ ոլորտներ, որոնք ավելացել են, օրինակ՝ լոգիստիկա, տեղափոխում և պահեստավորում, տեղեկատվություն և կապ, առողջապահություն, կրթություն և հանքարդյունաբերություն:
Տարվա բոլոր եղանակներին Լարսից եկող դժգոհությունների պակաս չկա: Երեկ տեղեկացանք, որ մի քանի հազար բեռնատար ավտոմեքենաներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում նաև հայկական բեռնատարները, շուրջ երկու շաբաթ է՝ մնացել են Վրաստանի տարածքում և սպասում են Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ) անցնելու իրենց հերթին։
168.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ անգամ ԿԲ նախագահն է նշել, թե գնաճը ոչ միայն դրսից է ներմուծված, այսինքն՝ միջազգային շուկաների թանկացումներն են բերել այդ գնաճին, այլև՝ ներքին առաջարկն է կրճատվել, և տնտեսությունն այդ աճող պահանջարկը չի կարողանում բավարարել։