Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանի բնորոշմամբ՝ իրավիճակը Առաքելական եկեղեցու շուրջ շատ ավելի բարդ է, քան ներկայացվում է։ Վտանգն այն է, որ հղում է կատարվում հայ ազգի բազմադարյա պատմությանը՝ ասելով, որ եկեղեցին շատ փորձություններ է տեսել, շատ փորձանքների միջով է անցել և այլն։
Կիրակին դարձյալ «բարենորոգչական էր» Նիկոլ Փաշինյանի համար․ այս անգամ նա ու իր հավատացյալների շրջիկ խումբը Գյումրիի «Յոթ Վերք» եկեղեցում էին «պատարագի» մասնակցում։