Մեծ Պահքի շրջանում Հայ Առաքելական Եկեղեցում Ս. Պատարագը մատուցվում է փակ վարագույրով: Եկեղեցին դրախտի օրինակն է, և Ս. Խորանի փակ վարագույրը խորհրդանշում է մեղքի պատճառով երկնքի արքայության դռների փակվելը, Ադամի ու Եվայի դրախտից արտաքսումը: Խորանի վարագույրը բացվում է Ս. Հարության տոնի Ճրագալույցի Պատարագի ժամանակ: Մեծ Պահքի ընթացքում կան հիշատակության օրեր և տոներ, երբ Ս. Պատարագը մատուցվում է բաց խորանով: