Սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշեց`2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Եվ այսպես՝ հունվարի 19-ին 168.am-ը հանդես եկավ «Սեդա Սաֆարյանը չարաշահել է պաշտոնական դիրքը. ի՞նչ հետևանքներ կունենա ՍԴ դատավորի արարքը» վերտառությամբ հրապարակմամբ, որտեղ փաստեր էին բերված առ այն, որ 2022թ. դեկտեմբերի 28-ին Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը՝ որպես դիմողների ներկայացուցիչ, այսինքն՝ որպես փաստաբան, հատուկ վերանայման վերաքննիչ բողոք է մուտք արել Վերաքննիչ քրեական դատարան Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 21.10.2022թ. կայացրած որոշման դեմ:Իր անունից ներկայացրած բողոքով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը խնդրել է բավարարել վերաքննիչ բողոքը, վերացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է: