168.am-ի հետ զրույցում «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ Սումգայիթում տեղի ունեցածը ցեղասպանություն էր տեղի հայերի դեմ, որը մինչև այս պահը պատշաճ գնահատական չի ստացել։
«Ես չեմ մեղադրում նախկին նախագահներին, չեմ կարող նրանց ասել՝ թալանչի են և այլն, իսկ այս նորին՝ Նիկոլ Փաշինյանին, դավաճան չեմ կարող ասել, որովհետև նա ավելին է՝ նա թշնամի է հայ ազգին։ Ժողովուրդը չէր կարող նման ղեկավար ընտրել, պարզապես չէր կարող։ Թուրքերը թշնամիներով են լցրել ամբողջ Հայաստանը, գործակալներ են այստեղ լցրել»,- ընդգծեց նա։
«Իհարկե, Հեյդար Ալիևը խոշոր դեմագոգ ու հայատյաց անձ էր, Իլհամը՝ նույնպես, հետևաբար՝ կարծում եմ, որ այս նախագիծը ներկայացնելն Ալիևի խելքի բանը չէ, նա ուղղակի այդ ամենը լավ կատարող է։ Վստահ եմ՝ այստեղ իսրայելյան, թուրքական ու կրեմլյան ջանքեր են ներդրված։ «Արևմտյան Ադրբեջանը» լավ մշակված ու շատ լավ մատուցվող նախագիծ է, որը մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար՝ հիմա էլ հորինված «փախստականների» անվան տակ։