Երևանի «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները բոյոկտել և չեն մասնակցում ավագանու այսօրվա նիստին: Քննարկվում է Երևանում ավտոկայանատեղիների վարձավճարները բարձրացնելու վերաբերյալ նախագիծը։
Երևանի ավագանու նիստում այսօր մեկնարկեց թեժ կռիվների շրջանը: Վիճաբանություն սկսվեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի և «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի միջև, որը վերաճեց թեժ կռվի: