Ամոթ էլ է ասել, թե ովքեր են այսօր Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու, Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Հրանտ Մաթևոսյանի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի և մյուս տաղանդավոր գրողների գործի շարունակողները, Էդվարդ Միլիտոնյանն ու Հակոբ Մովսե՞սը․․․ Չի բացառվում, որ անտաղանդ բանաստեղծ Միքայել Նալբանդյանի հեղինակած հայոց օրհներգի տեքստի փոփոխությունը վարչապետ կոչեցյալը հանձնարարի հանճարեղ բանաստեղծներ Էդվարդ Միլիտոնյանին կամ Հակոբ Մովսեսին։
Կան արվեստագետներ, որոնց մեջ կա հասարակական ընդգծված ջիղ. Սիլվա Կապուտիկյանն այդպիսի գրող էր: Նման հրապարակախոս էր Զորի Բալայանը՝ իր տեսակով, խառնվածքով: Եթե արվեստագետն իր տեսակով այդպիսին է՝ թող մտնի հասարակական գործունեության մեջ, սակայն խորհուրդ չէի տա կուսակցության հարել, որովհետև դրանից արվեստագետը միշտ տուժում է: Քաղաքականությունն ինչ է շահում՝ չգիտեմ, բայց արվեստը, մշակույթն անպայման կորցնում է: