Հումանիտար բեռների առաքումն Աղդամից Ստեփանակերտ կլինի Հայաստանից մատակարարումների փոխլրացումը, «Ալֆա նյուզին» տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ շեշտելով, որ Բրյուսելը շարունակում է պահանջել Լաչինի միջանցքի ապաշրջափակումը։
Տարաձայնություններ իրականում եղել են: Եղել է 1992-ի մայիսին, երբ պետք է ազատագրվեր Հայոց Շուշին, իսկ ՀՀ օրվա իշխանությունները դեմ էին այդ օպերացիային, հետո, երբ նույն իշխանությունները 1993-ի հունիսին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից պահանջում էին Ադրբեջանին վերադարձնել ամիսներ առաջ ազատագրված հայկական Քարվաճառը… Հակասություն ստեղծվեց նաև 1997-ի վերջերին, երբ ՀՀ նախագահը շրջանառության մեջ դրեց Արցախյան հիմնախնդրի լուծման փուլային տարբերակը: Պետք է ասել, որ նշված երեք դեպքերում էլ հակասությունները հարթվեցին ի շահ հայ ժողովրդի:
Ադրբեջանական caliber.az-ը հոդված էր հրապարակել՝ հղում տալով Էդվին Մարտիրոսյան անուն-ազգանունով ոմն հայ բլոգերի գրառմանը, որը տեղադրվել էր «Республика Армения» տելեգրամյան ալիքում: