Այդ շարքում առաջնային են մեկ գիշերում միանգամից վեց բարձրաստիճան պաշտոնյայի աշխատանքից ազատումը, Փաշինյան-Հակոբյան զույգի փաստացի ընտանիքապետական կառավարման մոդելի հաստատումը, կամայական փոխատեղումներն ու նշանակումները պատասխանատու պաշտոններում, աղետալի կադրային քաղաքականությունը, և այլն։
Արդեն աշխատանքից ազատված բոլոր նախկին և այս օրերին աշխատանքի ընդունվող նոր պաշտոնյաներն իրականում սպասարկում էին/են Փաշինյանի այն քաղաքականությունը, որի վերջնանպատակը Հայաստանի պետականության բովանդակային ավարտն է՝ գուցե ձևական պետության պահպանման հեռանկարով։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ, «ՎԵՏՕ» նախաձեռնության և հակասորոսական շարժման ղեկավար, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն է։
«Նա ասում է՝ քանդում եմ պատմական Հայաստանը, այն արժեհամակարգը, որի վրա հիմնված է պատմական Հայաստանը։ Իսկ իրականում Փաշինյանը քանդում է իրական Հայաստանը, որովհետև այն Հայաստանը, որը կարող է հետաքրքրություն առաջացնել աշխարհում, հիմնված է հենց այն արժեհամակարգերի ու իդեոլոգիայի վրա, այդ թվում` պատմական Հայաստանի, որը գոյություն ուներ և որը, ի վերջո, ներառված է հռչակագրում՝ Ցեղասպանություն, Արցախ, վերամիավորման գաղափարախոսություն, Անկախ Հայաստան, կրոն․․․»։
Ազգային ժողովում Նիկոլի այսօրվա զեղումները լսելիս հասկացա մի բան. քանի որ այլ միջոցներով իր ընդդիմախոսներին լռեցնել չի ստացվում, նա որոշել է ամեն անգամ բարձրացնելով ցինիզմի և հանդգնության դոզան, մեզ բոլորիս ինֆարկտի հասցնել։ Դե, բանտերով, ծեծ ու ջարդով, գործից հանելով, վախի մթնոլորտով չի ստացվում կտրել ճշմարտությունը բարձրաձայնողների վրդովմունքը, գործի է դրվում սրտացավ և հասկացող մարդկանց հանկարծամահության հասցնելու պլանը։