«Սահմանադրական կարգի վերականգնման ուղիները» թեմայով քննարկմանը միջազգային իրավունքի մասնագետ, սահմանադրա-միջազգային իրավունքի մասնագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը նշեց՝ այն խնդիրները, որ մենք այսօր ունենք Հայաստանում, կապված են նրա հետ, որ ունենք մի քաղաքական ուժ, որը բարոյական առումով չունի զսպաշապիկ, Սահմանադրությունը և օրենքներն իրենց համար ոչինչ են, և, ցավոք, այդ ուժը ստացել է ժողովրդի քվեն:
ՀՀ սահմանադրության առաջին հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իսկ երկրորդ հոդվածը, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այսինքն, ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների և հանրաքվեների միջոցով:
Օգոստոսի 16-ին Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի առնչությամբ հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ընթացքում տարբեր երկրներ արտահայտեցին իրենց դիրքորոշումները, բայց դա որևէ փաստաթղթով չարձանագրվեց։ Ինչո՞ւ որևէ որոշում չընդունվեց։ Հայաստանը չէ՞ր ներկայացրել նման փաստաթուղթ։ Այս հարցերի պատասխանն այսօր փորձել էր տալ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը միջազգային իրավունքի մասնագետ, քաղաքագետ Վարդան Պողոսյանն է։
«Անցյալ տարի՝ ապրիլի 13-ին, այս ամբիոնից ՀՀ վարչապետը կատարեց հետևյալ արտահայտությունը՝ «այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ձեր նշաձողը, և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովենք Հայաստանի և Արցախի շուրջ»: Նա ասում էր նաև՝ հակառակ դեպքում միջազգային հանրութունը պատրաստ չէ մեզ օգնել, որովհետև չեն կարող մեզ օգնել»,- այսօր Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության կողմից Արցախի շրջափակման հարցով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: