Հանձնել ամեն ինչ և մնալ իշխանության՝ սա է ՔՊ-ի կարգախոսը. Վարդան Պողոսյան

«Սահմանադրական կարգի վերականգնման ուղիները» թեմայով քննարկմանը  միջազգային իրավունքի մասնագետ, սահմանադրա-միջազգային իրավունքի մասնագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը նշեց՝ այն խնդիրները, որ մենք այսօր ունենք Հայաստանում, կապված են նրա հետ, որ ունենք մի քաղաքական ուժ, որը բարոյական առումով չունի զսպաշապիկ, Սահմանադրությունը և օրենքներն իրենց համար ոչինչ են, և, ցավոք, այդ ուժը ստացել է ժողովրդի քվեն:

«Ապագայում նման վտանգից խուսափելու համար մենք պետք է առաջին հերթին կանգնեցնենք այն, ինչը տեղի է ունեցել ընտրությունների միջոցով: Սահմանադրությունը կարևոր է, բայց ամենազոր չի: Սահմանադրությունը մարդկանց վարքագիծը կարգավորելու համար է: Եթե ժողովրդի մեծամասնությունն ընտրում է մի ուժի, որը չունի բարոյական որևէ արգելանք, և ընտրված ուժի համար էլ արժեքային նշանակություն չունի, թե Սահմանադրության կամ օրենքի մեջ ինչ է գրված, այդտեղ դուք անզոր եք:  Դրա համար մենք պետք է աշխատենք հասարակության հետ, բացատրենք, ընդդիմադիր ուժերը ձևաչափերի հետ կապված պետք է շատ ճիշտ որոշումներ կայացնեն: Պետք է լինի մեծ հարթակ, որտեղ ընդդիմադիր բոլոր այն ուժերը, որոնց նպատակն է այսօրվա իշխանությունից ազատվելը, նստեն, քննարկեն, համաձայնությունների գան, թե ո՞րն է այն տարբերակը, ձևաչափը, որի իրագործման պարագայում ռեալիստական է դառնում այսօրվա իշխանությունից ձերբազատվելը և իշխանափոխություն իրականացնելը»,- մանրամասնեց նա:

Սահմանադրագետի խոսքով, ՔՊ-ի կողմից ներկայացվող գաղափարախոսությունը հակաազգային, հակասահմանադրական գաղափարախոսություն է՝ հանձնել ամեն ինչ և մնալ իշխանության:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս