«Ազդեցության հաստատումը տեղի է ունենում քայլ առ քայլ։ Բարեփոխումների անվան ներքո ԱՄՆ-ը ներթափանցում է տվյալ երկրի բոլոր ոլորտներ սեփական աշխարհաքաղաքական ծրագրերի իրագործման համար։ Սրա փոխարեն՝ Արևմուտքը մի քանի սպառազինություն կվաճառի և կստեղծի ՀՀ-ի անվտանգությունն ապահովելու, ՀՀ-ին զինելու, ուժեղացնելու պատրանք։ Դա Արևմուտքն անում է Ուկրաինայի դեպքում շատ պատկերավոր կերպով»,- ասաց նա։
«Նման միջոցառումները, զորավարժությունները, պայմանագրերը ծառայում են նրան, որպեսզի առանց անդամակցության՝ Արևմուտքի կողմից փոքր պատասխանատվությամբ, ռեգիոններում լուծվեն հարցեր՝ ի օգուտ ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի»։
Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս հայտարարություններում մեծ անակնկալ ռուսական կողմի համար չկա, քանի որ ՀՀ իշխանությունների քայլերի տրամաբանությունը հուշում էր, որ ՀԱՊԿ անդամակցության դադարեցման մասին գործընթաց կնախաձեռնվի։
«Ինչո՞ւ է Ադրբեջանի համար կարևոր փաթեթավորումը, քանի որ 2020 թվականի պատերազմից և նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից, խաղաղապահների տեղակայումից կարճ ժամանակ անց ադրբեջանական քարոզչությունն ուղղված է եղել խաղաղապահների դեմ, որպեսզի կոնտինգենտն օր առաջ լքի Ղարաբաղը։ Սակայն այս երեք տարիների ընթացքում ակտիվ ու բուռն աշխարհաքաղաքական իրադարձություններ տեղի ունեցան այս հակամարտության շուրջ։
«Այս ֆոնին, երբ աշխարհում բոլորը բռունցք և մկաններ են ցույց տալիս, Հայաստանի կողմից անընդհատ խաղաղության մասին խոսելը թուլության նշան է դիտարկվում»։
«ՌԴ-ն, ինչպես նախկինում, ներկայումս էլ պատրաստ է աշխատել կողմերի հետ, սակայն այս տարիների ընթացքում դա կայուն ու մշտական աշխատանք չի եղել, այլ եղել են Բրյուսել-Մոսկվա թռիչքներ, բովանդակային տարբեր խոսակցություններ, իսկապես բարդ իրավիճակ, այս ամենի հետ՝ Ուկրաինայում տիրող ծանր իրավիճակը, որը Ռուսաստանի համար թիվ մեկ խնդիր է, որից կախված է ՌԴ ապագան և ՌԴ ապագա քաղաքական ուրվագծերը»։
Ուկրաինական հակահարձակման առաջին երկու շաբաթներին զուգահեռ՝ էականորեն սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմաններին և ղարաբաղաադրբեջանական շփման գծում։