«Թուրքիայի իշխանությունները ներկայումս առանձնապես չեն քննադատում ՀՀ իշխանություններին, քանի որ տեսնում են, որ վերջիններս բարյացակամ են տրամադրված, հրաժարվել են բոլոր պատմական խնդիրներից, անցյալից, ինչը եղել է Թուրքիայի տասնամյակների ցանկությունը։ Սակայն ՀՀ նման ծանրակշիռ քայլի դիմաց Թուրքիան նույնիսկ սահմանը չի բացում, սա կրում է դեմոնստրատիվ բնույթ, որպես ճնշման լծակ Հայաստանի նկատմամբ»։
Փաշինյան-Էրդողան նյույորքյան հանդիպումը և Էրդողանի գաղտնազերծումը, թե Փաշինյանը դիմել է Թուրքիային Երևան-Բաքու միջնորդության համար, շարունակում է լայնորեն քննարկվել հայկական մամուլում։
Մինչ ՀՀ իշխանությունները լծվել են շուրջ չորս տարի առաջ Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ստորագրած եռակողմ նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստի 9-րդ կետի մեկնաբանությանը, ուշագրավ շփումներ ու հանդիպումներ են տեղի ունենում գործընթացի շուրջ։
Օրերս ՀՀ ԱԺ-ում ԱԳ նախարարության 2023 թվականի բյուջեի կատարողականի թեժ դրվագներով քննարկման ժամանակ հանկարծակիորեն պարզվեց, որ Թուրքիան իբրև թե չունի որևէ պահանջ ՀՀ-ից։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փորձելով գովաբանել Թուրքիային և հայ-թուրքական անպտուղ, երկար դադարներով բանակցային գործընթացը, կարելի է ասել, պաշտպանել Թուրքիայի իշխանություններին հայաստանյան ընդդիմությունից, հայտարարել է, թե Թուրքիայի կողմից պահանջներ չկան իրենց ուղղված։
Սա չափազանց ուշագրավ իրավիճակ է, որն արտացոլում է հարաբերությունների արատավոր բնույթը, որը զուրկ է հարաբերությունների տարրական կանոններից։ Ընկալումն այն է, որ հարաբերվում են թելադրանքի, պահանջատիրության դիրքերից այն դեպքում, երբ Հայաստանի կողմից բոլոր քայլերն արվել են, սակայն այդ պահանջներն անընդհատ փոխվում են։ Ուստի հիմա էլ ցանկանում են հայ-թուրքական սահմանի բացման հարցով ճնշել և կառավարել ՀՀ արտաքին հարաբերությունները։
Աշխարհաքաղաքական խիստ անբարենպաստ իրավիճակում ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական ռևերանսները և այս անգամ անշրջելի թվացող արևմտյան վեկտորն աշխարհաքաղաքական «փոթորիկ» է առաջացրել Հայաստանի շուրջ։
168.am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ հայկական հարցերն արդեն ամուր ներթափանցել են թուրք-ամերիկյան բանակցությունների օրակարգ Հարավային Կովկասում Թուրքիայի, Ռուսաստանի ազդեցությունների տատանման հետևանքով, ինչը Ղարաբաղյան վերջին տարիների զարգացումների ու ՀՀ արևմտյան նկրտումների հետևանքն է։
ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում որևէ այլ մանրամասն չի հաղորդվում, իսկ բրիտանական ծառայությունը Մուրի հանդիպումների վերաբերյալ հաղորդագրություններ չի տարածում, ուստի, ինչպես և կարելի է ենթադրել, բարդ է որևէ պաշտոնական, գուցեև ոչ պաշտոնական շրջանակից ստանալ տեղեկություն, թե ինչ են քննարկում Փաշինյանն ու աշխարհի ամենաուժեղ հետախուզական ծառայության ղեկավարը՝ Էրդողանի ընկեր Մուրը։