«Տարեցտարի Ռուսաստանում պակասում է այն հանրակրթական դպրոցների թիվը, որտեղ դասավանդվում էր հայերեն։ Ամենացավալին այն է, որ դրանք հայաբնակ վայրերում են, մեծաքանակ հայ բնակչությամբ»,- ահազանգում է Կրասնոդարի պետական լրացուցիչ կրթության «Ցենտրալնի» ստեղծագործական զարգացման կենտրոնի հայրենագիտության ուսուցչուհի Կարինե Կատանյանը: