Հայաստանի՝ ԵՄ անդամակցության մշուշոտ հեռանկարն է՛լ ավելի անտեսանելի է դառնում միջազգային վերջին զարգացումների կոնտեքստում: Նախօրեին news.am–ի հետ զրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, անդրադառնալով հարցին, թե առաջիկա տարիներին Եվրամիությանը միանալու հնարավորություն կա՞, պատասխանել է, թե ԵՄ-ին միանալու կանոնները շատ հստակ են, կան չափանիշներ, պետք է լինի անդամ պետությունների միջև կոնսենսուս, թեկնածու երկրները պետք է դիմեն։
Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Տավուշի մարզի «Իջևան» օպերատիվ բազայի պարեկային ծառայությանը և հետևել հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին։ Այս մասին տեղեկացնում է առաքելույան պաշտոնական էջը X հարթակում։