«Ես օր էի վերցրել Արաբկիրի անձնագրայինում, գնացի, ինձ ասացին, որ ես փախստականի կարգավիճակ չեմ կարող ստանալ, հարցնում եմ՝ ինչո՞ւ, ասում են՝ դու ՀՀ քաղաքացի ես, մինչդեռ իմ անձնագիրը Արցախի Հանրապետության անձնագիր է, միայն ծննդյանս վկայականն է Հայաստանի։ Ես ծնվել եմ Հայաստանում, 7 տարեկանից տեղափոխել եմ Արցախ, անձնագիրս այնտեղ եմ ստացել։ Անձնագիրս տվեցի անձնագրայինի աշխատողին, նայեց, ասում է՝ չէ, դուք ՀՀ քաղաքացի եք, քանի որ ձեր ծննդյան վկայականն այստեղ եք ստացել»։
«Ինչ ունեինք, թողեցինք Մարտունիում, երեխաներիս իրենց վրայի շորերով հանել եմ քաղաքից, ամեն մեկին էլ մի շոր եմ վերցրել, որ ճանապարհին եթե մրսեն՝ հագնեն, ու վերջ։ Հասցրել եմ նաև մեր փաստաթղթերը վերցնել։ Ամեն ինչ ունեինք Մարտունիում, մենք աշխատում, հանգիստ, երջանիկ ապրում էինք։
Փոքր աղջիկը ծնվել է շրջափակման պայմաններում, ինչից հետո էլ Ռիման թողել է աշխատանքը, որպեսզի կարողանա տանը մնալ և երեխային պահել, դրանից զատ, կրճատվել են նաև աշխատատեղերը։ Աշխատանքը թողնելն է՛լ ավելի է խորացրել խնդիրը՝ զրկվել են եկամտի աղբյուրից, որով նախկինում գոնե մինիմալ հարցերն ի վիճակի էին լուծել։