Անկեղծ ասած, այս իշխանության ռազմաքաղաքական տեսլականում հնարավոր չէ որևէ ձևով տեղավորել ռուս-հայկական միացյալ զորախմբի գոյությունը: Ճիշտ է՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ է հարաբերությունները, այսպես կոչված, սառեցրել, բայց Հայաստանի և Ռուսաստանի միջև իրավապայմանագրային բազայում կարծես թե բան չի փոխվել, թեև ՀՀ իշխանությունները երբեմն այնպես են խոսում, կարծես թե դրանք չեղարկվել են կամ գոյություն չունեն:
«Ակնհայտորեն, ռեգիոնալ անվտանգության տեսանկյունից ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները շատ կարևոր են, եթե նույնիսկ դրա մասին Զախարովան ոչինչ չասի: Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը, ՀԱՊԿ-ի դեմ ՀՀ դեմարշը միայն ավելի խոցելի են դարձնում Հայաստանի անվտանգային համակարգը, մանավանդ, երբ մենք որևէ այլընտրանքային առաջարկություն չենք ստացել արևմտյան մեր գործընկերներից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անտրամաբանական է համարում այն պնդումները, թե Ռուսաստանը դուրս է գալիս տարածաշրջանից: Ըստ նրա՝ հակառակ տենդենցներն են նկատելի, եթե խոսքը վերաբերում է Հարավային Կովկասին, պարզապես Ռուսաստանը փորձում է վերաֆորմատավորել իր ներկայությունը տարածաշրջանում:
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումին, որտեղ նրա մտքերին, թե Հայաստանում ժողովրդավարությունը լրջորեն արմատավորվում է, մամուլի ազատության բռնաճնշումներն, ըստ էության, անցյալում են, կամ՝ որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գնահատմամբ, Հայաստանը ժողովրդավարության օրինակելի երկիր է, հակադրվող չկար: Այսինքն, ժողովրդավարության ֆորումին, մեծ հաշվով, բազմակարծություն չկար Հայաստանի ժողովրդավարության բաստիոն լինել-չլինելու հարցում: