Էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանը 168.am-ի հետ զրույցում թշնամական այս հարձակումներին հակադարձում է հիշեցմամբ. «Ատոմակայանը գնվում է ՄԱԳԱՏԷ-ի ամենօրյա հսկողության տակ. այսինքն՝ այնտեղ տեղադրված են հատուկ սարքեր, որոնցով օնլայն ռեժիմով տեսնում են, թե ատոմակայանում ինչ է կատարվում: Մեծամորի ատոմակայանը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին: