Աշխարհի հզորները պայքարում են ռեսուրսների համար։ Ե՛վ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի համար այս համատեքստում ազգայնականության խնդիր չկա։ Երկուսն էլ բազմազգ պետություններ են։ Եթե ԱՄՆ-ի մոտ հեշտ չի ստացվում ռեսուրսների ձեռքբերումը, նա անում է հեղափոխություն, ինչպես արեց, օրինակ՝ Պանամայի դեպքում։ Մարդիկ գիտե՞ն՝ Պինոչետ դիկտատորը որտեղից է առաջացել։ Դարձյալ նույն ԱՄՆ-ը արեց հեղափոխություն, բերեց նրան։ Եթե բռնապետն ԱՄՆ շահեր է սպասարկում, ուրեմն նա բռնապետ չէ։ Նույնն արեցին Կոնգոյում, երբ իշխանափոխություն կազմակերպեցին ԱՄՆ և բելգիական հատուկ ծառայությունները։
• Եվրամիությունը Հայաստանին չի սպասում։ Ավելին, դա ցանկությամբ կամ մեկ հայտարարությամբ չի լինում։ Պատահական չէ, որ ՌԴ տարբեր պաշտոնյաներ արտահայտվեցին այդ հարցի կապակցությամբ։ Օրինակ՝ Դմիտրի Պեսկովն ու Մեդվեդևը հայտարարեցին, որ եթե, այնուամենայնիվ, Հայաստանը դառնա ԵՄ անդամ, ապա այդ դեպքում բոլոր այն արտոնությունները, որը Հայաստանն ունի ԵԱՏՄ կազմում լինելով, կչեղարկվեն։ Երկիրը չի կարող գտնվել մաքսային երկու գոտիներում՝ և ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է։