ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր հանձնաժողովում ընդունել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում գերեվարված ու անհետ կորած զինվորների ծնողներին և քննարկել այն խնդիրները, որոնց բախվել են ծնողները պատերազմի ընթացքում։