Համեմատեք՝ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» առաջ և հիմա նրանց հնարավորություններն ու ֆինանսական, գույքային կարողությունները. անզեն աչքով էլ կտեսնեք նրանց փոխակերպումները՝ թանկարժեք ավտոմեքենաները, ամառանոցներն ու բնակարանները, թանկարժեք վոյաժները, ցոփ ու շվայտ կյանքը, միլիոնավոր պարգևավճարները, թանկարժեք հագուկապը, ընտանիքի անդամների, բարեկամների պաշտոնները, բիզնեսները, տենդերները…
Տարեմուտին, ավանդույթի ուժով բոլորը՝ թե անհատական, թե հավաքական մակարդակում, փորձում են պլանավորել մեկնարկող տարին, ապագայի ծրագրեր, դրանց հասնելու ժամանակային քարտեզներ կազմել։ Դա ոչ միայն միանգամայն նորմալ է, այլև պարտադիր։ Ինչպես անձնական, այնպես էլ ու առավել ևս՝ հասարակության ու պետության կյանքում հնարավոր չէ հաջողության հասնել առանց պլանավորման։
Հայաստանում վերջին չորսուկես տարիներին ժողովրդավարությունը ենթարկվել է հետևողական, մեթոդական դեգրադացիայի։ Հեղափոխական, այսինքն՝ գոնե մակերեսային ընկալմամբ՝ ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հաշված տարիների ընթացքում դարձել է ավտորիտար ղեկավար՝ դրան բնորոշ բոլոր հատկանիշներով։ Նախ, նա հատ-հատ իրականացրել է բոլոր այն քայլերը, որոնց համար տասնամյակներ շարունակ քննադատում էր նախկին իշխանություններին, և մեծ հաշվով դրա շնորհիվ էլ եկավ իշխանության։
Փաշինյանի իշխանության օրոք ՔՊ-ականներին տրվում են պարգևավճարներ աշխատավարձի չափ, մի բան էլ՝ ավելի (դա արվում է, որովհետև եթե աշխատավարձը բարձրացնեին, ապա ստիպված կլինեին ամբողջ տնտեսության մեջ աշխատավարձ բարձրացնել), իսկ թոշակառուների կենսաթոշակի բարձրացումը զգալիորեն ավելի ցածր է եղել, քան գների բարձրացումը, իսկ պետական սեկտորի աշխատողների աշխատավարձը համահունչ է գների բարձրացմանը (ոչ մի տոկոս էլ իրական աշխատավարձի բարձրացում չկա): Արդյունքում՝ ունենք աղքատության շեշտակի աճ:
2023 թվականի պետական բյուջեով պաշտոնյաների համար պարգևավճարներ նախատեսված չեն, փոխարենը, այդ պարգևավճարները գումարվելու են նրանց աշխատավարձերին, և դրանով բարձրանալու է աշխատավարձը։
Չնայած բյուջեի փողերը ծախսելու շատ ավելի կարևոր ու առաջնային տեղեր կան, նախորդ չորս ու կես տարիներին կառավարությունը բոլ-բոլ պարգևավճարներ է բաժանել, երբեմն՝ նաև թաքուն։ Չորս ու կես տարվա ընթացքում բաժանված պարգևավճարների գումարը հասնում է 250-300 մլն դոլարի։