Ո՛չ, թանկագի՛նս, նույնիսկ, եթե շատ հոգնած ես, առանց աղոթքի մի՛ պառկիր՝ քնելու: «Սուրբ Աստված»-ը, 50-րդ սաղմոսը կարդա, ակնածանքով համբուրիր Քրիստոսի, Աստվածածնի պատկերները, բարձդ խաչակնքիր, այնուհետև պառկիր: Զարթուցիչն արարողության սկզբից մեկ ժամ առաջ դիր, որպեսզի վեր կենաս և կանոնը կարդաս: Ինքնահարկադրում է անհրաժեշտ՝ արա՛, որովհետև այդպես է պետք, սակայն սրտա՛նց արա: «Աստված սիրում է զվարթառատ տուրքը» (Բ Կորնթ. 9:7):