Կատարվողը նախընտրական գռեհկություն է՝ վարչական պրակտիկայով։ Իշխանության ներսում հռետորաբանությունը փոխվել է, և կարծես թե մեկը մյուսի հետ մրցում է՝ ո՞վ ավելի գռեհիկ կարտահայտվի։
«Մինչև հիմա ոչ մեկի մտքով չի անցնել քրեականացնել Ցեղասպանության ժխտումը կամ Արցախի պատկանելության նկատմամբ ոտնձգություն կատարելը, որովհետև Հայաստանում չի եղել որևէ մարդ, որ դրանք կասկածի տակ կդներ: Եվ մեկ էլ տեսնում ենք, որ այս տարվա ապրիլի 24-ին ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ «Ցեղասպանություն» բառը չկա: Գրված է «Մեծ Եղեռն», ինչը մեղավորություն չնախատեսող եզրույթ է: Դրա համար կարիք առաջացավ ՀՀ Քրեական օրենսգրքում այս երկու նոր օրենքներ ներառելը՝ կանխելու համար համազգային նպատակներից հետքայլի ռիսկը»,- ասաց Արամ Օրբելյանը: