Մոտ տասն օր առաջ գրել ենք, որ «Սահմանադրության և ինքնիշխանության» տարվա համատեքստում Ադրբեջանի նախագահը մտադիր է լայնամասշտաբ համաներման որոշում կայացնել, և, որ համապատասխան նախագիծը ներկայացվելու է խորհրդարանի հաստատմանը: Արդեն մի քանի օր է, ինչ Բաքվի օրենսդիր մարմնի կողմից ընդունված նախագիծը գործնականում կիրառվում է:
Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր անվան հերթական PR ակցիայի շրջանակներում այցելել էր Արմավիրի մարզ: Միջոցառման պաշտոնական անվանումն էր՝ «Ամփոփիչ հանդիպում «Իմ քայլը» հիմնադրամի՝ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման» ծրագրի Արմավիրի մարզի շահառուների հետ»: Հանդիպման բովանդակությանն անդրադառնալու կարիք չկա. վաղուց հետաքրքիր չեն օրինականացված «ռեկետի» փշրանքների մասհանումների տիեզերական ցույցերը տեսախցիկների համար: