Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են հայկական և ադրբեջանական, այսպես կոչված, «քաղհասարակությունների» հերթական հանդիպումը, Բաքվի նոր վերջնագրերը Հայաստանին, Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների անհույս պատանդառությունը, նաև՝ սեփական ժողովրդին շարունակաբար նոր պատերազմով սպառնալու մոլուցքը։
Արցախի ամբողջական հանձնումից հետո սկսված բռնի տեղահանությունն Արցախի ռազմաքաղաքական էլիտային նույնպես այլընտրանքի հնարավորություն չէր թողել, և Հակարիի ապօրինի անցակետն Արցախի պետական, հանրային գործիչների համար դարձավ «ռուսական ռուլետկա»: Հենց այդտեղից առևանգվեցին Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը: