ՀՀ Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որի ժամանակ Մայր օրենքի պահանջները տարբեր առիթներով ոտնահարած Նիկոլ Փաշինյանը կրկնել է Նոր սահմանադրություն ունենալու իր մանիպուլյատիվ հիմնավորումը, թե «անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդը Սահմանադրությունը համարի իրենը»՝ կասկածի տակ դնելով նաև 1995 թվականի Սահմանադրության՝ ժողովրդի կամարտահայտությամբ հանրաքվեով անցնելու փաստը՝ «մեր գործող Սահմանադրությունները՝ սկսած 1995 թվականից, առնվազն հարց են թողել, որ դրանք ընդունվել են ժողովրդի ազատ կամարտահայտմամբ և ազատ քվեարկությամբ»:
Օրեր շարունակ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում և հայկական զինված ուժերին մեղադրում սահմանագոտու տարբեր հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու համար:
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո քննարկման առարկա դարձավ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի՝ գերագույն հրամանատար լինել-չլինելու կամ դրա օրինականության հարցը, այլև պատերազմական իրավիճակներում առհասարակ օրենքի անկատարության խնդիրը, ինչի մասին խոսել են նաև 2020 թվականի պատերազմի ժամանակ պաշտոնավարած ռազմական ղեկավարությունից:
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ավելի կոնկրետ՝ 2021թ. փետրվարի 25-ին, ՀՀ զինված ուժերի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությունից հետո իշխող ՔՊ-ի վարչախումբը գործուն քայլեր սկսեց բանակի կառավարման մոդելը փոխելու ուղղությամբ:
Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է, և, որ հոկտեմբերին նամակով դիմելու է ԱԺ նախագահին՝ դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ընթացքում կներկայացվի հանձնաժողովի զեկույցը:
Մոտ մեկ ամիս է՝ ժամանակ առ ժամանակ մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում, որ պաշտպանական դիրքերում ծառայություն իրականացնող աշխարհազորայինների աշխատավարձը կրճատվել է, մասնավորապես, ամսական ստանում էին 180.000 դրամ, հիմա այն 60.000 դրամով կրճատել են։ Փորձեցինք պարզել՝ ինչի մասին է խոսքն իրականում:
Իշխանափոխությունից ամիսներ հետո Նիկոլ Փաշինյանը որոշել էր, որ Ոստիկանության զորքերը հայ-ադրբեջանական սահմանին պետք է մարտական հերթապահություն իրականացնեն և փոխարինեն ժամկետային զինծառայողներին: Եվ արդեն 2018 թվականի օգոստոսին սահման էր մեկնել ոստիկանների առաջին խումբը:
Այսօրվա կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է կենցաղային հարցերում ինչ-որ ստանդարտների մասին: Օրինակ, ըստ նրա, ստանդարտը պետք է հստակ լինի՝ ո՞րն է այն գիծը, որից հետո կառավարությունը պետք է միջամտի և երեխայի լավագույն շահից ելնելով՝ նրան պաշտպանի այն ընտանիքից, որում նա գտնվում է:
Այսօր ունենք ՀՀ պաշտպանության նախարարություն, նախարար, որը լինելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ, առանց վարանելու առաջ է տանում Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը և պաշտպանական քաղաքականությունը, բանակի կառավարումն իրականացնում կամ բանակում բարեփոխումներ անում Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկի» տրամաբանության շրջանակում: Սակայն կա սահման. չպետք է ՊՆ փորձառու պաշտոնյաների ձեռքին տալ փաշինյանական «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը, որ նա այն ներկայացնի իր օտարերկրյա գործընկերներին: