«Նիկոլ Փաշինյանի անպատասխանատու հայտարարությունը եղել էր 2020 թվականի դեկտեմբերին, որից հետո պարբերաբար հարցումներ եմ ուղարկել Քննչական կոմիտե, և վերջում պատասխանը եղել է հստակ՝ որևէ մեկը ներգրավված չէ այդ քրեական գործում: Եվ շուրջ մեկ տարի առաջ, երբ խորհրդարանում Փաշինյանին հիշեցրեցի իր այս հայտարարությունը՝ շեշտելով, որ 2020 թվականին սուտ է խոսել և թիրախավորել է Զինված ուժերը, աչքերը ճպճպացնելով, իրեն միամիտի տեղ դրած՝ զարմացած հայացքով նայում էր, թե բա տեղյակ չի եղել, իրեն ասել են: Այսպիսի անպատասխանատու խմբագիր է եղել և այդպիսին էլ մնացել է՝ նստած պետական կառավարման ամենաբարձր պաշտոնին»: