Ծայրաստիճան վտանգավոր այն իրադրությունը, որը ստեղծվել է մեր պետության շուրջ և առհասարակ Հարավային Կովկասում, մեկ օրվա գործ չէ, դրա սկիզբը դրվել է վաղուց։ Ինչ վերաբերում է մեր երկրին՝ ՀՀ-ին, դա այն գործունեության և քաղաքականության արդյունքն է, որը վարում է ներկա իշխանությունը՝ դրսևորելով քաղաքական տհասություն։ Տարածաշրջանում ուժերի և իրողությունների դասավորվածությունը մեկ օրվա ընթացքում չի ձևավորվել ո՛չ երեկ, ո՛չ էլ մեկ ամիս առաջ։