Հունիսի 7-ին «Կարեն Անդրեասյան փրոդաքշըն»-ը նոր ֆիլմ թողարկեց՝ «Ինչի՞ց են բողոքում դատավորները» վերտառությամբ: 6.5 րոպե տևողությամբ ֆիլմի մեջ դատավորներ Արտուշ Գաբրիելյանը, Մերի Մոսինյանը, Վարդգես Ստեփանյանն ի խորոց սրտի պատմում էին, որ ուղեկցող դասակի քիչ լինելու պատճառով կալանավորված անձանց չեն կարողանում խցերից հանեն ու բերեն դատական նիստերի դահլիճ, ու այդ պատճառով նիստերը հաճախ հետաձգվում են:
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբանների նկատմամբ բռնությունների սարսափելի միջադեպերը հովանավորող ոստիկանության պետը թշնամություն է անում փաստաբանության ինստիտուտի նկատմամբ, նախատեսվում է քայլերթ՝ դեպի Ներքին գործերի նախարարություն՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջով, որտեղ նաև հանձնվելու է «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը»,- գրված էր Փաստաբանների պալատի տարածած հայտարարության մեջ: