Կարճատեսին ազատում է մինուս թվից, բայց շարունակում է կրել կարճատես ախտորոշումը և չի ազատվում այն ցուցումներից, որոնք տրվում են կարճատեսներին․ ծանրության բարձրացում, ծննդաբերություն և այլն։ Եթե կարճատեսության աստիճանը բարձր է, ակնահատակում կան խնդիրներ՝ ճաքերի, պատռվածքների տեսքով, ցանցաթաղանթը բարակ է, պետք է հսկել բուժառուին և անհրաժեշտության դեպքում իրականացնել ակնահատակի լազերային ամրացում, որ հետո չունենան այլ խնդիրներ՝ կապված ցանցաթաղանթի շերտազատման հետ։
Ոսպնյակի առաձգականության տարիքային փոփոխությունները, որոնք հանգեցնում են տեսողության սրության նվազմանը՝ պահպանելով այն հեռավորության վրա, սկսվում են մոտ 35 տարեկանից և նկատելի են դառնում մարդու համար 40-45 տարեկանից հետո։ Այս մասին Газета.Ru-ին հայտնել է Եվրոպական բժշկական կենտրոնի (EMC) ակնաբույժ Նատալյա Բոշան։