«Եթե բացենք նրա գիրքը, թերթի հոդվածները, որոնք գրել է 1999թ., 2000թ., և այլն, ապա մենք կտեսնենք, որ սա եղել է հետևողական գիծ: Եթե վերլուծենք քաղաքականությունը, այլ ոչ թե հայտարարություններ, ապա կտեսնենք, որ Փաշինյանը միշտ հակաարցախյան դիրքորոշում է ունեցել, բայց երբ 2015-ից սկսեց իշխանության պատրաստվել, նա որդեգրեց պոպուլիստական գիծ՝ հայտարարելով, որ ոչ մի զիջում չի անելու: 2018-ից նրա կադրային քաղաքականությունը ցույց է տալիս, որ Արցախը հանձնելու նպատակ եղել է: Այն, որ Քոչարյանը դա չի ուզում ընդգծել, գուցե իր բնավորությունից, ունեցած տեղեկատվությունից կամ դիրքորոշումից է, բայց ես իմը կարող եմ ասել»: