Պաղպաղակն ու գազավորված զովացուցիչ ըմպելիքներն ամառային սեզոնի ամենաշատ սպառումն ունեցող սննդային ապրանքներն են։ Սպառողները մեծ մասամբ երեխաներն են, ուստի փորձեցինք մասնագետից պարզել՝ որքանո՞վ են դրանք անվտանգ, արդյոք դրանց անվտանգության նկատմամբ վերահսկողություն կա՞։