1 լիտր ջուրը եռացրեք, եռալուն պես մանրացրած ցորենը լցրեք ջրի մեջ և խառնեք։ Փրփուր հեռացրեք, թողեք թույլ կրակի վրա եփվի։ Ավելացնել աղը։
Մասնագետի խոսքով՝ ձավարեղենը օգտակար է ցանկացած հացահատիկից, քանի որ բույսերի արմատները հողից վերցնում են հանքանյութեր և միկրոէլեմենտներ։ Շեխյանը հատկապես նշել է վարսակի, հնդկաձավարի և կորեկի շիլան։ Սակայն նա ընդգծել է, որ նույնիսկ ամենաօգտակար հացահատիկները հեշտությամբ կարող են վնասակար լինել։