Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան  կպատասխանի հութիների սպառնալիքներին

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան եմենյան «Անսար Ալլահ» խռովարար շարժմանը (հութիներ) սպառնացել է վճռական միջոցներով՝ ի պատասխան Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի դեմ ուղղված սպառնալիքների։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Թուրքի ալ Մալիքիի հայտարարությունը։

Հայտարարության համաձայն՝ կոալիցիայի հրամանատարությունն «սկսել է Բաբ էլ Մանդեբի նեղուցով անցնող առևտրային նավերի պաշտպանության միջոցների իրականացումը», և «հութիների սպառնալիքներն անցնող նավերի հասցեին կհանդիպեն վճռական և կոշտ կպատասխանի, քանի որ դրանք դիտարկվում են միջազգային իրավունքի բացահայտ խախտում և որակվում են որպես ծովահենություն»։

Ալ Մալիքին ընդգծել է, որ «Եմենի նավահանգիստները և օդանավակայանները փակելու մասին հայտարարությունները հութիների ապատեղեկատվության և Եմենի կառավարության և նրա հարևան երկրների դեմ հակամարտության սրման արշավի մի մասն են»։

Հուլիսի 20-ին հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի դեմ ծովային շրջափակում սահմանելու մասին՝ ի պատասխան Էր Ռիադի գործողությունների:

Հութիներն անցյալ շաբաթ հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի վրա՝ մեղադրելով թագավորությանը իրենց վերահսկողության տակ գտնվող Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031