«Հայրենասիրություն» բառը շատ ենք մաշացրել. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նախկին ԲՀԿ-ական, իսկ այժմ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց, որ ունի կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ մտահոգություններ և ուզում է դրանք փոխանցել նրան։

«Մենք գիտենք, որ նույնիսկ կոռուպցիան ազդում է մարդկանց առողջության, ազատության, նույնիսկ կյանքի վրա, ոչնչացնում է ժողովրդավարությունը։ Վերջին շրջանում Ավան վարչական համայնքում, մասնավորապես՝ լրատվամիջոցներում բազմաթիվ հաղորդումներ են տարածվում ոչ թե համակարգային կոռուպցիայի, այլ կոռուպցիոն երևույթների մասին։ Կարծում եմ՝ մենք նոր ինքնաշխատ համակարգեր պետք է դնենք՝ այս համակարգը չվտանգելու համար»,- ասաց Սերգեյ Բագրատյանը։

Նրա մտահոգություններին արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ ասելով.

«Կոռուպցիան առաջին հերթին կապվում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, դատական մարմինների և այլ համակարգերի հետ։ Իմ դիրքորոշումը եղել է ու շարունակում է մնալ հստակ, որ հանրային կառավարման ոլորտում պետք է աշխատավարձերի էական բարձրացում տեղի ունենա»։

Կարդացեք նաև

Արձագանքելով՝ Սերգեյ Բագրատյանը մեջբերեց Նիկոլո Մաքիավելիի խոսքերը, որ  կոռուպցիայի դեմ ամենամեծ հակաթույնը հայրենասիրությունն է, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ եթե այդպես նայեն, ամեն ինչի դեմ պայքարի մեթոդներից է հայրենասիրությունը, նաև թմրամիջոցների։

«Ասում եմ՝ մեր իրականության մեջ մենք այդ բառը շատ ենք մաշացրել՝ հայրենասիրությունը»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս