2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի քաղաքական կյանքը հայտնվեց ծուղակում, որը շարունակվում է մինչև օրս։ Ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին որակեց դավաճան, կապիտուլյանտ և քաղաքական պայքարը կառուցեց այն տրամաբանությամբ, որ պետք է օր առաջ ազատվել նրանից։ Խնդիրը տվյալ դեպքում այն չէ, թե որքանով էր ու է՛ իրավացի ընդդիմությունը, արդյո՞ք իսկապես դավաճան ու կապիտուլյանտ է Փաշինյանը, թե՞ ոչ։